Սոցիալական ցանցերում, մասնավորապես Ֆեյսբուքում, սկսվել է տարածվել վիրուս, եթե բացեք այն և մուտքագրեք էլ.փոստի գաղտնաբառը և մուտքանունը, կստանաք վիրուս։
Եթե դուք ստանաք այսպիսի, նմանատիպ կամ այլ կասկածելի տեքստ, կամ Ձեզ նշել են նմանատիպ տեքստով գրառման մեջ…
«Ձեր էջում հայտնաբերվել են խախտումներ: Մենք միշտ թարմացնում ենք մեր Գաղտնիության քաղաքականությունը և Meta ծառայության պայմանները: Մենք ժամանակավորապես արգելափակել ենք Ձեր էջը, քանի որ ոմն մեկը մեզ ասել է, որ Դուք խախտել եք մեր ծառայության պայմանները: Օգտագործել եք ուրիշի կեղծ անունը/լուսանկարը: Կիսվել եք այլ օգտատերերին ապակողմնորոշող կոնտենտով: Այլ օգտատերերի վիրավորանք…»:
Ապա մի՛ սեղմեք հղումների վրա և մի՛ լրացրեք Ձեր տվյալները։
«Տարբեր նմանատիպ էջեր հիմա հատկորոշում են հայկական էջերը, գրում են զանազան սարսափելի բաներ։ Պատահական չբացե՛ք և չլրացնե՛ք ձեր տվյալները։ Սա, ժողովրդի լեզվով ասած, հաքերային հարձակում է»,- իր էջում գրում է Հայաստանում թվային անվտանգության և նոր լրատվամիջոցների հայտնի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Եթե արդեն լրացրել եք, ապա վերջինիս խորհրդով պետք է Facebook-ում մտնել Help Center և բացել վեճը և ուղարկել սքրինշոթները։
Նշենք, որ նույն բովանդակությամբ տեքստի վրա հատկորոշվել է նաեւ Ջավախքի լրատվական կենտրոնի՝ Jnews.ge-ի հայկական էջը։ Սակայն մենք չենք լրացրել մեր տվյալները՝ զգալով, որ դա անլուրջ տեղեկություն է, մենք պարզապես հանել ենք մեզ այդ հրապարակումից։