Եվրոպական հեռարձակողների միությունը «Եվրոտեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը չեղարկել է կորոնավիրուսի տարածման պատճառով, գրում է DW-ին։
Մրցույթի կազմակերպիչը՝ Եվրոպական հեռարձակողների միությունը, այդ որոշումը կայացրել է մարտի 18-ին:
Մրցույթի չեղարկումը կապված է Նիդերլանդների իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումների հետ՝ վիրուսի տարածումը կանխելու նպատակով:
Կազմակերպիչները նշել են, որ դիտարկել են մրցույթի անցկացման շատ տարբերակներ, սակայն որոշել են այն հետաձգել մինչև 2021թ.-ը։
Մրցույթը պետք է անցկացվեր Ռոտերդամում մայիսի 12-ից 16-ը: