Քաղաքականություն 18 Հունվարի, 2023 • Լավրովը շեշտել է Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման անհրաժեշտությունը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում «շեշտել է Լաչինի միջանցքով երթեւեկության շուտափույթ եւ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին բարձր մակարդակով ստորագրված եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան»:

«Շեշտվել է նաեւ հարակից բոլոր հարցերի շուրջ փոխընդունելի լուծումների հասնելու կարեւորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման առանցքային ուղիների շուրջ համալիր աշխատանքը վերսկսելու համար», — ասված ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝