Վրաստանի ճանապարհային վարչությունը տեղեկություն է հրապարակել երկում երթևեկության ներկա իրավիճակի մասին։

Ճանապարհային վարչությունից հայտնում են, որ մաքրման աշխատանքների արդյունքում հանրապետության բոլոր ավտոճանապարհներին հնարավոր է երթևեկել, իսկ լեռնային գոտիներում առատ ձյան պատճառով կիրառված սահմանափակումները հիմնականում վերաբերում են կցորդավոր և կիսակցորդավոր տրանսպորտային միջոցների համար:

Նախարարությունից հայտնում են, որ ձյան և սաստիկ սառնամանիքների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ մնացած մեքենաների համար երթեւեկությունն ազատ է:

Ճանապարհի մյուս հատվածներում երթևեկությունն ազատ է։