Այսօր Թբիլիսիի Ազգային գրադարանի դահլիճում կայացավ Սերգեյ Փարաջանովին նվիրված մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Մրցույթը կայացել է «Վիրահեյերի միության», Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի, Իլյայի պետական համալսարանի, Գեղարվեստի ակադեմիայի, Վրաստանում ՀՀ դեսպանության, Երևանի Սերգեյ Փարաջանովի տուն թանգարանի, Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնի աջակցությամբ և անվանի մշակույթային գործիչների հետ համագործակցությամբ:
Սերգեյ Փարաջանովին նվիրված մրցույթը Վրաստանում անցկացվում է դեռևս 2015 թվականից, որին մասնակցում են տարբեր երկրների և տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ:
Նախքան կհայտարարվեր մրցույթի հաղթողների անունները ներկաները հնարավորություն ունեին ծանոթանալ և ուսումնասիրել սրահում տեղադրված կոլաժները:
Պարգևատրման արարողությանը ներկա էին հյուրեր ինչպես Վրաստանից, այնպես էլ Հայաստանից, նրանց թվում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը, Վրաստան թերթի խմբագիր Վան Բայբուրթը,ինչպես նաև Հայաստանում գործող Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանի աշխատակիցներն ու տնօրենը: Վերջինս իր ելույթի խոսքում կարևորեց այսպիսի միջոցառումների անցկացումը, որը հնարավորություն է տալիս Փարաջանովի արվեստի սիրահարներին հավաքվել մեկ հարկի տակ:
«Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Մարի Առաքելովան իր շնորհակալական խոսքում նշեց, որ այս տարիների ընթացքում ունեցել են բազում աջակիցներ, որոնց շնորհիվ կայացել է մրցույթը: Ինչպես նաև հայտնեց, որ Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ ծրագրում են ստեղծել ալբոմ, որտեղ կներառվեն բոլոր տարիների մասնակիցների կատարած աշխատանքները:
Մրցույթում հաղթողները երկու խմբի էին բաժանված՝ մեծահասակների և անչափահասների և յուրաքանչուր խմբում հաղթող ճանաչվեց 3 մասնակից, ովքեր պարգևատրվեցին տարբեր նվերներով, իսկ մնացած բոլոր մասնակիցները ստացան շնորհակալական հավաստագրեր:
Փոքր տարիքային խմբում հաղթողներ ճանաչվեցին՝ Լամարա Դանիելյանը, Անի Պուտոյանը և Մարետա Էլոյանը: Իսկ մեծահասակների խմբում 3-րդ հորիզոնականում՝ Ցիռա Ջուլաղիձեն, 2-րդ հորիզոնականում՝ Նանա Կոկաիան և առաջին հորիզոնականում՝ Թինա Բուկիան: Հաղթողներին որպես մրցանակներ տրվեցին սիմվոլիկ գումարներ, ինչպես նաև հանգստյան ուղեգրեր:
Մրցանակաբաշխության ավարտին ներկաներին սպասվում էր ֆիլմ դիտում: