Երկու տարուց Պտենա գյուղից Չունչխա տանող ճանապարհը կվերականգնվի, 1 051 420 լարիով կկառուցվի բետոնե ճանապարհ։
Ճանապարհի վերականգնման տենդերը հայտարարվել էր 2022 թվականի դեկտեմբերի 30-ին, իսկ առաջարկների ընդունումն ավարտվում է ընթացիկ տարվա հունվարի 20-ին։ Ընդհանուր գումարը, որով կվերանորոգվի ճանապարհը, կազմում է 1 051 420 լարի։ Ծրագիրը բազմամյա է և կմեկնարկի այս տարի։ Առաջին փուլում կծախսվի 436 000 լարի, որից 414 200 լարին Տարածաշրջանային հիմնադրամից, իսկ 21 800 լարին՝ տեղական բյուջեից։ Ծրագիրը կշարունակվի 2024 թվականին, երկրորդ փուլում կծախսվի 615420 լարի։
Կապալառու ընկերությունը պետք է աշխատանքները սկսի 2023 թվականին՝ կլիմայական պայմանների բարելավումից հետո։ Մասնակիցը պետք է ունենա նմանատիպ, նման բնույթի, բարդության և բովանդակության աշխատանք կատարելու փորձ: Նախագիծը կազմվել է «New Road Project»-ի կողմից: Վերականգնվող ճանապարհի երկարությունը 1 743 մ է, ճանապարհի բետոնե ծածկը պետք է լինի 16 սմ հաստությամբ, կիրականացվեն նաև ճանապարհային նշանների տեղադրման, գծանշման, մանկապարտեզի հարեւանությամբ մայթերի բարեկարգման, հետիոտնային անցումների գծանշման աշխատանքներ, տեղադրված են «պառկած ոստիկաններ»։