Ուսումնական հաստատության մանդատի գրասենյակը հայտարարում է մանդատուրների ընտրության մրցույթ: Ախալքալաքի շրջանի դպրոցներում մանդատուրիի երկու թափուր աշխատատեղ կա:

Սամցխե-Ջավախեթիում մանդատուրիի թափուր հաստիք կա միայն Ախալքալաքի մունիցիլաիտետում:

Քվեմո Քարթլիում մանդատուրիի 17 թափուր աշխատատեղ կա։

Թբիլիսիում և Մցխեթա-Մթիանեթիում մանդատուրիի 26 թափուր աշխատատեղ կա։

Աջարիայում և Գուրիայում մանդատուրի 3 թափուր աշխատատեղ կա։

Սամեգրելո և Զեմո Սվանեթիում մանդատուրիի 8 թափուր աշխատատեղ կա։

Իմերեթիում, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում մանդատուրի 3 թափուր աշխատատեղ կա։

Կախեթիում մանդատուրիի 12 թափուր աշխատատեղ կա։

Թեկնածուի ընդունման պայմանները

Մանդատուրի կարող է դառնալ

Վրաստանի գործունակ, 21 տարեկանից բարձր քաղաքացին
Դատվածություն չունեցող անձը,
Ընդհանուր կրթություն, մասնագիտական կրթության հետ մեկտեղ կամ բարձրագույն կրթություն,
Պետական լեզվի իմացություն,
Համապատասխան առողջական վիճակ՝ ծառայողական պարտականությունները կատարելու համար։

Աշխատավարձը՝ 1000 լարի։

Մրցույթի հայտերն ընդունվում են 2023 թվականի հունվարի 10-ից մինչև 2023 թվականի հունվարի 19-ը։

Մրցույթին մասնակցող անձը պետք է հայտ ներկայացնի միայն մեկ թափուր պաշտոնի համար։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք մտնել հետևյալ հղումով։