Ինչպես այսօր կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, այս տարի «Թբիլիսոբան» կանցկացվի առավել լայնածավալ ձևաչափով՝ քաղաքի հինգ տարբեր վայրերում։ Նրա խոսքով՝ Ռիղեի զբոսայգու և Օրբելիանիի հրապարակի հետ մեկտեղ հյուրերին կընդունեն նաև Գուդիաշվիլիի հրապարակը, Լեղվթախևին, Եվրոպայի հրապարակը և Մետեխիի կամուրջը։
«Այցելուներին տարբեր վայրերում սպասվում են բազմազան մշակութային, ժամանցային, ճանաչողական և դիտարժան միջոցառումներ։ Միջոցառումների տարածքում ավանդաբար կտեղադրվեն տոնական դեկորացիաներ և ինստալյացիաներ, լուսանկարվելու գոտիներ, հանգստի վայրեր և բացօթյա կինոթատրոն։ Կկազմակերպվեն ձեռնարկատիրական և գաստրոնոմիական գոտիներ, որտեղ կներկայացվեն վրացական և արտասահմանյան խոհանոցներ, խոհարարական գոտիներ և վարպետության դասեր, արագ սննդի կետեր, ինչպես նաև ավանդական քաղցրավենիքի, մեղրի և գինու ցուցահանդես-վաճառք և համտես։ Կներկայացվի նաև ժամանակակից հրուշակեղեն», — հայտարարել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ Թբիլիսիի պատվավոր քաղաքացիների պարգևատրման արարողությունը կկայանա հոկտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ին, և կհեռարձակվի ուղիղ եթերով։
«Օրվա ընթացքում բոլոր վայրերում կանցկացվեն մանկական համերգներ, ժամանցային և սպորտային միջոցառումներ։ Երկու օրերի ծրագիրը կավարտվի երաժշտական երեկոներով և թատերական ներկայացումներով։ Մանրամասն նկարագրությամբ ամբողջական ծրագիրը կարելի է տեսնել Թբիլիսիի քաղաքապետարանի պաշտոնական կայքում», — հայտարարել է Կալաձեն։



