Իլիայի պետական համալսարանում ձմեռային արձակուրդները բակալավրի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի ուսանողների համար կսկսվեն դեկտեմբերի 26-ից և կշարունակվեն մինչև 2023 թվականի հունվարի 7-ը ներառյալ: Քանի որ հունվարի 8-ը կիրակի է, այդ իսկ պատճառով դասերը կվերսկսվեն հունվարի 9-ից: Քննական շրջանն այս ուսանողների համար կսկսվի հունվարի 23-ից և կշարունակվի մինչև փետրվարի 18-ը ներառյալ:

Նախապատրաստական կուրսի ուսանողների ձմեռային արձակուրդների օրերը նույնն են, սական այս կուրսի ուսանողների քննական շրջանը կվերսկսվի փետրվարի 6-ից և կշարունակվի մինչև փետրվարի 18-ը ներառյալ:

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում ամանորյա արձակուրդները կսկսվեն 2023 թվականի հունվարի 1-ից և կշարունակվեն մինչև հունվարի 8-ը ներառյալ, որին անմիջապես կհաջորդի քննական շրջանը: Քննական շրջանը կսկսվի հունվարի 9-ից և կշարունակվի մինչև փետրվարի 6-ը ներառյալ:

Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում ամանորյա արձակուրդները բակալավրի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի ուսանողների համար կսկսվեն դեկտեմբերի 24-ից և կշարունակվեն մինչև 2023 թվականի հունվարի 8-ը ներառյալ: Իսկ քննական շրջանը կսկսվի հունվարի 10-ից և կշարունակվի մինչև հունվարի 27-ը ներառյալ:

Վրաստանի Տեխնիկական համալսարանում ամանորյա արձակուրդները կսկսվեն 2023 թվականի հունվարի 1-ից և կշարունակվեն մինչև հունվարի 8-ը ներառյալ, իսկ քննական շրջանը կսկսվի փետրվարի 8-ին և կշարունակվի մինչև փետրվարի 18-ը ներառյալ:

Գրիշա Մկրտչյան