նորություններ 1 Սեպտեմբերի, 2026 • Թբիլիսիում նոր հնագիտական ​​​​հայտնագործություններ են հայտնաբերվել

Ռուսթավելիի պողոտայում ընթացող վերականգնողական աշխատանքների ընթացքում, Ազգային պալատի հարակից տարածքում, միջնադարյան կերամիկայի արհեստանոց և կերամիկական արտադրանքի բեկորներ են հայտնաբերվել։ Այս տեղեկությունը տարածել է Հանրային հեռարձակողը։

Հիշեցնենք, որ պողոտայում վերականգնողական աշխատանքները սկսվելուց հետո` օգոստոսի կեսերին, տեղեկություն տարածվեց, որ տարածքում հնագույն աղյուսե շարվածքներ և կերամիկական սպասք են հայտնաբերվել։

Հանրային հեռարձակողի փոխանցմամբ՝ պողոտայում այս փուլում հնագիտական պեղումներ են ընթանում։

Տեղում աշխատող գլխավոր հնագետ Մերաբ Ձնելաձեն հայտնել է, որ դա մեծ նշանակության հայտնագործություն է, և ինքը երկար տարիներ սպասում էր, թե Ռուսթավելիի պողոտայում երբ էին սկսվելու պեղումները։

Նրա իսկ խոսքով՝ քանի որ հայտնագործությունը նոր է, դեռ դժվար է հստակ տարեթվերի մասին խոսելը, սակայն մոտավոր ժամանակահատվածն ընդգրկում է 10-12-րդ դարերը՝ մինչև Դավիթ Շինարարի թագավորության շրջանը։

Հեռարձակողի փոխանցմամբ՝ Ռուսթավելիի պողոտայում հայտնաբերվել են տարբեր տեսակի գտածոներ՝ ջնարակապատ կերամիկա, կավե սպասք, ըմպանակների բեկորներ, կուժեր և այլն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝