Վերջին մեկ օրվա ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է Վրաստանում կորոնավիրուսի պատճառով կիրարկված սահմանափակումների խախտման 557 փաստ:
Ըստ ՆԳՆ մամուլի ծառայության, 93 մարդ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ բոլորը տուգանվել են մեկուսացման և կարանտինի կանոնները խախտելու համար: Նրանց թվում կան քաղաքացիներ, ովքեր խախտել են տեղաշարժի սահմանափակումը՝ ժամը 21:00-ից 05:00-ն:
Բացի այդ, 484 մարդ տուգանվել է դիմակ չկրելու համար՝ 20 լարիով (մոտ 6 ԱՄՆ դոլար):
Ընդհանուր, նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 27-ը հայտնաբերվել է սահմանափակումների խախտման 22 980 դեպք:
Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը նախատեսում է վարչական պատասխանատվություն և տուգանք՝ ֆիզիկական անձի համար 2000 լարի (ավելի քան 600 դոլար), իսկ իրավաբանական անձանց համար` 10 000 լարի (ավելի քան 3000 դոլար): Կրկնակի խախտման դեպքում նախատեսվում է քրեական պատասխանատվություն:
Սահմանափակումները Վրաստանում գործարկվել են նոյեմբերի 28-ին` համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով: Մեծ քաղաքներում փակվել են առևտրի կենտրոնները և հագուստի շուկաները, հասարակական տրանսպորտը չի գործում, կրթադաստիարակչական հաստատությունները անցել են հեռավար աշխատառեժիմի: Երկրում պահպանվում է դիմակներ կրելու ընդհանուր ռեժիմը, ժամը 21:00-ից հետո արգելվում է փողոց դուրս գալ:
Նման նյութեր:
Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն ասում է, որ Վրաստանում համաճարակային իրավիճակը վատթարանում է, և վիրուսի տարածման գագաթնակետը սպասվում է առաջիկա…
18.04.2021 | նորություններ
Իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում, ամբողջ երկրում բացահայտվել է սահմանափակումների շրջանակներում գործող կանոնակարգերի խախտման 1 437 դեպք,- տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ը:
18.04.2021 | նորություններ
Կորոնավիրուսի 818 նոր դեպքերից 465-ը արձանագրվել է Թբիլիսիում, 73-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 75-ը՝ Աջարիայում, 57-ը՝ Իմերեթիում: Այս մասին տեղեկությունը տարածում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:
18.04.2021 | նորություններ
Այսուհետ Վրաստանում վարորդական իրավունքի քննություն կարող են հանձնել 16 տարեկանից, բայց որոշակի նախապայմաններով ու սահմանափակումներով։
18.04.2021 | նորություններ
Ամերիկացի ներդրողները վրացական ստարտափերի ֆինանսավորման համար ստեղծել են կես միլիոնանոց ֆոնդ, – հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:
18.04.2021 | նորություններ
Եվրամիության և Միգրացիայի միջազգային կազմակերպության համատեղ իրականացրած ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Վրաստանի սահմանային ոստիկանությանը 30 արտաճանապարհային տրանսպորտային միջոցների հանձնման արարողություն:
18.04.2021 | նորություններ
Pfizer պատվաստանյութի երկրորդ դեղաչափն ստանալու համար գրանցվել է ավելի քան 8 000 հոգի։ Սրանք այն մարդիկ են, ովքեր արդեն ստացել են այս պատվաստանյութի առաջին դեղաչափը:…
18.04.2021 | նորություններ
Երկրում վարակվածների թվի ավելացումը արտացոլվել է նաև դպրոցներում տիրող իրավիճակում, սակայն առավելագույն հիգիենիկ նորմերի պատճառով հանրակրթական հաստատություններում իրավիճակը լիովին վերահսկվում է, – ասվում է Վրաստանի…
18.04.2021 | նորություններ