Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը Ուկրաինա է ուղարկել 25 միավոր բարձր էներգիայի գեներատորներ:
«Դրանք 1,5 մլն լարի ընդհանուր արժողությամբ արդյունաբերական նշանակության գեներատորներ են, որոնց օգնությամբ հիվանդանոցները, սննդի օբյեկտները և կարևոր նշանակության այլ օբյեկտներ կարող են աշխատել արտակարգ ռեժիմով:
Գեներատորների բեռնման գործընթացին մասնակցել են էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ռոմեո Միքաուտաձեն և Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովը։ Նրանք շնորհակալություն են հայտնել Վրաստանի կառավարությանը և վարչապետին ցուցաբերած օգնության համար»,- նշված տեղեկության մեջ:
Էկոնոմիկայի նախարարությունն օրեր առաջ հայտնել էր, որ Վրաստանը Ուկրաինային գեներատորներ ուղարկելու նպատակով հատկացրել է 1,5 մլն լարի, որն այսօրվա փոխարժեքով կազմում է մոտ 738 հազար 900 դոլար:
Նշենք, որ Վրաստանի կառավարությունը դեկտեմբերի 9-ին որոշում է կայացրել Ուկրաինա գեներատորներ ուղարկելու մասին։
Հիշեցնենք՝ Վրաստանում Ուկրաինայի դեսպանատունը դեկտեմբերի 6-ին հայտնել էր, որ մեկ ամիս առաջ դիմել են Վրաստանի կառավարությանը՝ գեներատորների ու տրանսֆորմատորների հարցում օգնության խնդրանքով, բայց դեռ պատասխան չեն ստացել։