Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությանը: Հոկտեմբերի 13-ին, մեկնաբանելով Հարավային Կովկասի անվտանգության հարցերով Ժնևի միջազգային քննարկումների 54-րդ փուլի արդյունքները, Ռուսաստանի ԱԳՆ-ն Թբիլիսիին կոչ է արել «սկսել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ սահմանների սահմանազատման գործընթացը` հետագաում դրանց սահմանագծմամբ»:

Վարչապետ Ղարիբաշվիլին, իր հերթին, հայտարարել է. Վրաստանի իշխանություններն իսկապես պետք է ավարտեն սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը, բայց Ռուսաստանի Դաշնության հետ:

«Եվ դա, իհարկե, տեղի կունենա միացյալ Վրաստանի սահմաններում», – ասել է կառավարության ղեկավարը:

Ավելի վաղ Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունում մեկնաբանել էին ՌԴ ԱԳՆ հայտարարությունը: Նախարարությունը Մոսկվայի կոչը միանգամայն անընդունելի է որակել՝ ընդգծելով, որ հարցի միակ լուծումը երկրի տարածքների դեօկուպացիան է:

Աղբյուրը՝ SovaNews