Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի պատգամավորները հաստատեցին հիմնական ֆինանսական փաստաթուղթը՝ Ախալքալաքի 2023 թվականի բյուջեն, որը կազմում է 16 460 000 լարի, ինչը 6 միլիոն լարիով ավելի է 2022 թվականի բյուջեից։
Մունիցիպալիտետի բյուջեն կազմված է՝ 415 000 լարի դրամաշնորհից, 13 900 000 լարի հարկային եկամուտից, 2 035 000 լարի ոչ հարկային եկամուտից և 110 000 լարի ոչ ֆինանսական ակտիվներից։
Պատգամավորները նոյեմբերի 25-ին քննարկել էին 2023 թվականի բյուջեի նախագիծը և մի քանի առաջարկներով վերադարձրել քաղաքապետարան։ Այսօր ներկայացվել է փաստաթուղթ, որում հաշվի են առնվել պատգամավորների բոլոր առաջարկները։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր Սակրեբուլոյին առընթեր Գենդերային հանձնաժողովին 5000 լարի հատկացմանը: Քաղաքապետարանի սոցիալական ծրագրում միայնակ մայր-ուսանողների աջակցության կետում «մայր» բառը փոխարինվել է «ծնող» բառով։
Առաջարկվել են ևս մի քանի փոփոխություններ, որոնք քաղաքապետարանը նույնպես հաշվի է առել։
Սակրեբուլոն 2023 թվականի բյուջեի նախագիծը վերադարձրել է քաղաքապետարան՝ լրամշակման