Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132–ից 135 կմ հատվածում գտնվող Դևդորակի ճանապարհային թունելում սահմանափակումներ կգործեն: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը:

Ըստ տեղեկության՝ թունելի կառավարման և ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով, 2022 թվականի դեկտեմբերի 20-ի առավոտյան ժամը 00:00-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 21-ի ժամը 00:00-ն՝ կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

«Ճանապարհային թունելի փակման ժամանակահատվածում երթևեկությունը կուղղվի դեպի Դևդորակի թունելի մուտքի ճանապարհ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: