Ձյան առատ տեղումների, մերկասառույցի և ցածր ջերմաստիճանի պատճառով Վրաստանում ճանապարհային երթևեկության սահմանափակումներ են մտցվել: Ինչպես հայտնում են Վրաստանի ճանապարհային վարչությունից, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդով կամ կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը:
Վերոնշյալ սահմանափակումը կիրառվում է նաև Գոմի-Սաչխերե-Ճիատուրա-Զեստափոնի ճանապարհին (14-40 կմ հատվածում):
Բացի այդ, Գուրիայի շրջանում 34-53 կմ հատվածում՝ Չոխոտաուրի-Բախմարո ճանապարհին ևս երթևեկությունն արգելվում է տրանսպորտային միջոցների համար: Երթևեկությունն անհնարին է Օզուրգեթի-Շեմոկմեթի-Բժուժգեսի ճանապարհի 14-32 կմ հատվածում: