Վրաստանի հանրակրթական դպրոցներում ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 30-ից։ Ուսումնական գործընթացը կվերսկսվի 2023 թվականի հունվարի 16-ից։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը։

Դասերը դպրոցներում կվերսկսվեն հունվարի 16-ին, քանի որ արձակուրդի ավարտի օրը՝ հունվարի 14-ը շաբաթ օր է ընկնում։

Գարնանային արձակուրդները կսկսվեն մարտի 8-ից և կտևեն մինչև մարտի 14-ը ներառյալ։

Ուսումնական տարվա առաջին կիսամյակը կտևի 74 օր, իսկ երկրորդ կիսամյակը՝ 97 օր։ Սակայն երկրորդ կիսամյակի ընթացքում առաջին դասարանցիները կհաճախեն 83 օր, իսկ 12-րդ դասարանցիները՝ 79 օր։

Այսպիսով, ուսումնական տարին առաջին դասարանցիների համար կավարտվի մայիսի 25-ին, 12-րդ դասարանցիների համար մայիսի 15-ին, իսկ մնացած դասարանների աշակերտները դպրոց կհաճախեն մինչև հունիսի 15-ը: