Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչության տեղեկատվության համաձայն՝ ձյան և մերկասառույցի պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդով և կիսակցորդով մեքենաների տեղաշարժը, իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է:

Երթևեկությունը Գուդաուրի (Պոստա) հատվածում թույլատրվում է առանց կանգառի: Պարեկային ոստիկանությունը հետևում է կարգի պահպանմանը:

Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է:

Օդերևութաբանները Վրաստանում կանխատեսում են ցուրտ և ձյունառատ շաբաթ: Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին 0-ից ցածր կլինի, իսկ ցերեկային ժամերին կբարձրանա մինչև 5 աստիճան:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին այսօրվա դրությամբ Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է, իսկ Կազբեգի-Վերին Լարս մաքսակետը միակ անցակետն է, որը ներկայումս գործում է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին: