Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վաղն աշխատանքային այցով կլինի Լեհաստանում և կհանդիպի նախագահ Անջեյ Դուդայի հետ։

Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վարշավայում Լեհաստանի Հանրապետության Նախագահի պալատում նախագահների դեմ առ դեմ հանդիպումից հետո նրանք լրատվամիջոցների համար հանդես կգան հայտարարություններով։

Դեկտեմբերի 6-ին Վրաստանի նախագահը Օսվենցիմ քաղաքում կմասնակցի Սբ. Գրիգոլ Փերաձեի նահատակության 80-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, որտեղ տեղի կունենա Վրաստանի և Լեհաստանի փոստային բաժանմունքների համատեղ նամականիշը` «Սբ. Քահանա-նահատակ Գրիգոլ Փերաձե» շնորհանդեսը և ստորագրման արարողությունը։

Աշխատանքային այցի ընթացքում Վրաստանի նախագահը կհանդիպի Եվրոպայի քոլեջի ներկայացուցիչների հետ և հանրային դասախոսություն կկարդա ուսանողների համար Վրաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին։