Ըստ Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի, երկրում տնտեսական միջավայրը բարելավելու համար բիզնես-սեկտորին կտրամադրվի լրացուցիչ արտոնություններ:

Մասնավորապես.

• 2020 թվականի դեկտեմբերի 1-ից, 6 ամսվա ընթացքում գործատուն կրկին իրավունք կստանա բյուջե չվճարել մինչ 750 լարի չափով պահվող և վճարման ենթակա եկամտահարկը, եթե աշխատողի աշխատավարձը չի գերազանցում 1500 լարին:

«Այս փոփոխությունների հետ կապված ֆինանսական բաղադրիչը հավասար կլինի 270 միլիոն լարիի», – ասել է նախարարը:

• Համապատասխան գումարի վճարման ժամանակահատվածում գույքահարկման եղանակով վարձակալման ծառայություններ մատուցելու հնարավորությունը:

«Պարզ ասած, սա կանխիկ եղանակ է, այսինքն՝ ԱԱՀ-ն հարկվում է և հայտարարագրվում է ֆիզիկապես (կանխիկ) վճարվող գումարին համապատասխան»: Այս ոլորտը պահանջում էր տվյալ փոփոխությունները», – ասել է նախարարը:

• 2021 թ.-ին որոշում կկայացվի տուրիզմի ոլորտը գույքահարկից ազատելու մասին: Սա ներառում է հյուրանոցները և ռեստորանները:

«Այս արտոնությունից կօգտվեն ավելի քան 1000 ընկերություն և ավելի քան 30 000 աշխատակից: Ընդհանուր առմամբ, արտոնություններից ստացված արդյունքը կկազմի 45 միլիոն լարի»,- հայտնել է Ֆինանսների նախարարը:

• 2020 թվականի եկամտահարկը կհանվի տուրիզմի ոլորտում գործող այն ընկերություններից, որոնց հարկավճարները համավարակի առաջին ալիքի ընթացքում հետաձգվել էին:

«Կան ավելի քան 1000 նման ընկերություններ», – ասել է Իվանե Մաճավարիանին:

• Բակուրիանիում, Գուդաուրիում, Գոդերձիում և Մեստիայում գտնվող հյուրանոցների համար հարկավճարները կտեղափոխվեն 2020 թվականի նոյեմբերից և 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը` առանց տոկոսների հավելման:

«Այս մունիցիպալիտետներն ընտրվել են այն պատճառով, քանի որ այս հանգստավայրերում հյուրանոցների աշխատանքը սահմանափակվել էր», – ասել է նախարարը:

Իվանե Մաճավարիանին խոսել է նաև տնտեսական արտոնությունների և օժանդակության մասին ճեպազրույցի ժամանակ, որը կայացել էր երեկ Վրաստանի կառավարությանն առընթեր գործող Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ավարտին: