2008 թվականի օգոստոսյան պատերազմից անցել է 15 տարի։ Երկիրը հիշում է տարածքային ամբողջականության համար նահատակ դարձած հերոսներին:

411 զոհ, փախստական դարձած մինչև 130 000 մարդ, ավերված գյուղեր, Գորիի և ռազմավարական օբյեկտների ռմբակոծում, երկրի տարածքի 20%-ի օկուպացիա՝ սա հինգ օրվա ռազմական գործողությունների արդյունքն է։

2008 թվականի օգոստոսի 7-ին անջատողականները սկսեցին վրացական գյուղերի ինտենսիվ հրետակոծությունը, ինչը հանգեցրեց պատասխան կրակի, իսկ օգոստոսի 8-ին ռուսական բանակը ներխուժեց Վրաստան։

Պատերազմից ավելի քան 15 տարի անց երկրում շարունակվում է սողացող օկուպացիան։ Փշալարերով և արհեստական պատնեշներով բաժանված գյուղեր, քաղաքացիների հաճախակի առևանգումներ, տեղաշարժի և բուժօգնություն ստանալու իրավունքից զրկում՝ սա է իրականությունն օկուպացիոն գծի մոտ։

Չնայած բազմաթիվ միջազգային կոչերին, Ռուսաստանը դեռևս չի կատարել Եվրամիության միջնորդությամբ կնքված վեց կետից բաղկացած համաձայնագիրը։ Մոսկվան անտեսում է նաև Ստրասբուրգի դատարանի պատմական որոշումը, որը Ռուսաստանը ճանաչել է որպես Վրաստանի օկուպացված տարածքների նկատմամբ արդյունավետ հսկողություն իրականացնող երկիր և նրան պատասխանատվության է ենթարկել բոլոր ոտնահարված իրավունքների համար։