Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Վրաստանում Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի (TDI) «Լրատվամիջոցներում ազգային փոքրամասնությունների ներառական և բազմակարծության լուսաբանման ուժեղացում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում երիտասարդնեի հետ։

Նախագծին մասնակցում էին 16 տարեկանից բարձր երիտասարդներ։ Ծրագրին աջակցում է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը:

Թրեյնինգի ընթացքում քննարկվեց երկրում տարածվող ապատեղեկատվություննների թեման, դրանց բացահայտումն ու պայքարի միջոցները: Քննարկվեց նաև՝ թե ինչպես են լրատվամիջոցները լուսաբանում նորությունները, և ինչպիսի իրավունքներ ունեն քաղաքացիները, եթե իրենց մասին տարածած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Ծրագրի առաջին փուլը ներառում էր չորս տարբեր շրջանների երիտասարդների համար դասընթացներ, որոնք մենք ավարտեցինք Ախալքալաքում: Դասընթացներն անցկացվում են հրավիրված փորձագետների կողմից և ընդգրկում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ապատեղեկատվության բացահայտումը, դրա դեմ պայքարի մեխանիզմները, ԶԼՄ-ների կողմից ներառական և էթիկական լուսաբանումը, ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմները և այլն: Ծրագրի հաջորդ փուլում նախատեսվում է տեղի երիտասարդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդիպում, որտեղ երիտասարդները լրատվամիջոցների հետ կկիսվեն առկա խնդիրներով, որոնք հաճախ չեն նկատվում լրատվամիջոցներում», – ասաց նախագծի մենեջեր Նինո Թեթրաուլին։