Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն սկսել է քննարկել 2023 թվականի բյուջեի նախագիծը։ 2023 թվականի բյուջեն 2022 թվականի համեմատ ավելացել է 6 միլիոն լարիով։

2023 թվականի բյուջեն կազմում է 16 310 000 լարի։ Բյուջեն քննարկվել է երեք հանձնաժողովների նիստերում և փոփոխություններով ուղարկվել Սակրեբուլոյի բյուրո։

Նախորդ տարվա սկզբնական բյուջեն կազմում էր մոտ 10 մլն լարի։ Այս տարի այն կազմում է 16 310 000 լարի։

16 310 000 լարիից, 110 000 լարին դա սեփական ակտիվների կրճատումներից ստացված գումարն է, 16 200 000 լարին եկամուտն է, որը ներառում է հարկերը՝ 13 900 000 լարի (5 000 000 լարի ԱԱՀ, 8 900 00 գույքահարկ)։

Բյուջեի նախագծի համաձայն, Սակրեբուլոյում 2023 թվականին աշխատավարձի ծախսերը կազմում են 812 500 լարի, որից 795 000 լարին աշխատավարձն է, 17 500 լարին՝ պարգևավճարը։

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի ծախսերը կազմել են 719 100 լարի, որից աշխատավարձը՝ 703 300 լարի, իսկ 15 800 պարգևավճար։

Պայմանագրով աշխատողների աշխատավարձերի ծախսերը նույնպես 67 600-ից հասել են 73 500 լարիի։

Նշենք, որ հիմնական բյուջեի մեծ մասը գնում է քաղաքապետարանի, Սակրեբուլոյի եւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող այլ կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձերի վրա։

2023 թվականի բյուջեի նախագծում Սակրեբուլոյի ծառայությունների և նյութերի չափն ավելացել է՝ 375 200-ից մինչև 401 960 լարի։

Նոր բյուջեում տրանսպորտային ծախսերն ավելացել են 6000 լարիով և կազմում են 32 000 լարի։

Այլ ծառայություններն ու նյութերը 227 200-ից մեծացել են 246 800 լարիի։

Ոչ ֆինանսական ակտիվների համար հատկացվում է 72 500 լարի, որից 2500 լարին՝ նոութբուքի ձեռքբերման, իսկ 70 000 լարին՝ ավտոմեքենա գնելու համար։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի բոլոր ծախսերը 2023 թվականին կկազմում է 1 286 960 լարի, այս տարի՝ 1 094 300 լարի է։

Քաղաքապետարանի ծախսերը կազմում են 1 706 000 լարի, որից 1 575 000 լարին աշխատավարձն է, 131 000 լարին՝ պարգևավճարը։ Անցյալ տարի եղել է ընդամենը 1 502 100 լարի, որից 1 382 100 աշխատավարձ, 120 000 լարի պարգևավճար։

Ծառայությունների և նյութերի համար քաղաքապետարանի ծախսերը կազմում են 1 806 730 լարի, ընթացիկ 2022 թվականին՝ 1 567 953,4 լարի է։ Պայմանագրով աշխատող աշխատողների աշխատավարձը 1 մլն 115 հազար 900 լարիից դարձել է 1 մլն 241 հազար լարի։ Տրանսպորտային ծախսերը ընթացիկ տարվա համեմատ աճել են 50 570 լարիով և կազմում են 167 870 լարի։

Քաղաքապետարանի հաջորդ տարվա ոչ ֆինանսական ակտիվների վրա ծախսվող գումարը նվազել է: Քաղաքապետարանի ներկայացուցչական ծախսերը հաջորդ տարի կավելանան և կկազմեն 20000 լարի։

Բարձրացվում է քաղաքապետարանում աշխատող բոլոր կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձերի չափը:

Պահուստային ֆոնդի չափը չի փոխվել՝ 200 000 լարի է։

Տարբեր գյուղերի ջրամատակարարման համար բյուջեով հատկացվել է 474 480 լարի, բարեկարգման համար՝ 905 000 լարի։ Ավելացել է սոցիալական ծրագրերի գումարը:

Նոր նախագծում շատ փոփոխություններ կան: Նախագիծը դեռ քննարկման փուլում է։ Պատգամավորները հանձնաժողովներում քննարկման ժամանակ որոշ կետերի հետ համաձայն չէին եւ մոտ 6 առաջարկով բյուջեի նախագիծն ուղարկվեց բյուրո՝ քննարկման։

Այդ առաջարկները հիմնականում վերաբերում էին սոցիալական ծրագրի որոշ կետերի, Գենդերային խորհրդի գործունեությանը, երիտասարդների ստաժավորման համար միջոցների հատկացմանը, լավագույն ուսանողների խրախուսմանը և այլ նպատակներին։