«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպության քաղաքացիական խորհուրդների և Ախալցիխեի գրասենյակի կողմից Նինոծմինդայի Սամեբա գյուղում, երկրաշարժից տուժած բնակելի տների և միջնակարգ դպրոցի վերականգնման հարցով Նինոծմինդայի Շրջանային ժողովում խնդրագիր է գրանցվել։

Խնդրագիրը ստորագրել են 220 տեղացիներ:

«Տարիներ շարունակ տեղի բնակիչները ստիպված են եղել սեփական միջոցներով դիմակայել բնական աղետներին: Մենք կոչ ենք անում Նինոծմինդայի մունիցիպալիտետի խորհրդին աջակցել մեր խնդրագրին և ուսումնասիրել Սամեբա գյուղի բնակելի տների և դպրոցի շենքի կայունությունը և կենտրոնական իշխանությունից պահանջել միջոցներ՝ դրանք ամրացնելու կամ այլընտրանքային տարածք կառուցելու համար», – ասված է «Միջազգային թափանցիկությու-Վրաստան» կազմակերպության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ Սմեբայում երկրաշարժեր հաճախակի են գրանցվում։ Հուլիսի 11-ին գյուղում անընդմեջ 11 երկրաշարժ էր գրանցվել։ Բնակիչները վախեցած են, սակայն արդեն սովորել են իրավիճակին, գյուղում հենց քամի է բարձրանում արդեն ուղղությունից կռահում են, որ երկրաշարժ է լինելու գյուղում, թե՝ ոչ։

Սամեբայում երկրաշարժ է եղել

Երեխաները վախեցած են. Սամեբան շարունակում է ցնցվել