Ապրիլի 8-ից 9-ը Նինոծմինդայի շրջանի Մեծ Գոնդուրա գյուղում անցկացվեց հայկական ավանդական կոխ ըմբշամարտի առաջնություն, որին մասնակցում էին ինչպես Վրաստանի տարբեր շրջաններից, այնպես էլ Հայաստանից ժամանած մարզիկներ:

Մրցմանը մասնակցել են նաև Ախալքալաքի ըմբշամարտի մարզիկները։ Չնայած ըմբշամարտ և կոխ ըմբշամարտ սպորտաձևերը միմյանցից տարբերվում են, սակայն ըմբշամարտի մարզիկները հաղթանակներ ունեցան նաև կոխ ըմբշամարտի առաջնությունից։

Ախալքալաքը ներկայացնող մարզիկները մրցույթում ստացան տարբեր տեղերի մրցանակներ՝ Գաբրիելյան Լևոն՝ 1-ին տեղ, Կրճացյան Յուրա՝ 2-րդ տեղ, Քոշատաշյան Համլետ՝ 3-րդ տեղ, Գալոյան Ռազմիկ՝ 3-րդ տեղ, Մոսոյան Ժորա՝ 3-րդ տեղ, Գոգորյան Ռուբեն՝ 3-րդ տեղ, Գոգորյան Աթան՝ 3-րդ տեղ: