ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցչության գրասենյակը և «Ֆուտբոլը խաղաղության համար» ՀԿ-ն եռօրյա ֆուտբոլային փառատոն կանցկացնեն՝ 2019 թ. ապրիլի 19-20-21-ը, Վրաստանում ապրող 12-14 տարեկան էթնիկ փոքրամասնությունների համար:
Պայքարելու են հետևյալ ֆուտբոլային թիմերը՝ հայերը, ադրբեջանցիները, թուրքերը, ուկրաինացիները, ինչպես նաև օկուպացիոն գծում ապրող դեռահասները և տեղահանված երեխաները: Հատկանշական է, որ փառատոնի ծավալներից և նպատակներից ելնելով՝ հանդիպումները կանցկացվեն Մեջվրիսխեվի սահմանային գյուղի կենտրոնական ֆուտբոլային մարզադաշտում:
Փառատոնի նպատակն է խթանել փոքրամասնությունների քաղաքացիական ինտեգրումը, սպորտային, կրթական և մշակութային ասպեկտները, նպաստել առողջ ապրելակերպի տարածմանը, զանգվածային ֆուտբոլին: Տարբեր ազգությունների երիտասարդների միջև բարեկամական կապեր հաստատելուն և հանդուրժողական վերաբերմունք ձևավորելուն: Փառատոնի երեք օրերի ընթացքում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ կմասնակցեն ընկերական խաղերին, իսկ եզրափակիչ հանդիպումից հետո պարզ կդառնա հաղթող թիմը, որին կփոխանցվի անցումային գավաթը, մրցանականեր՝ գործընկերներից և կազմակերպիչներից:
Միևնույն ժամանակ, փառատոնի ընթացքում մշակութային միջոցառումներ կանցկացվեն ողջ տարածաշրջանում, նախապես սահմանված ժամանակացույցով:
Ծրագրին աջակցում են՝ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի գրասենյակը, Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը, Երեխաների և երիտասարդության հիմնադրամը, ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացմամբ «Հաշտեցում» երիտասարդական շարժումը, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: