Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է ստացել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում։ «BBC»-ի փոխանցմամբ՝ այժմ նրանք արդեն երաշխավորված 218 մանդատ ունեն, ինչը մեծամասնության համար անհրաժեշտ նվազագույնն էր։ Սակայն միջանկյալ ընտրությունների համար ձայների հաշվարկը դեռ շարունակվում է։
Կանխատեսվում է, որ 435-տեղանոց Ներկայացուցիչների պալատում «Հանրապետական կուսակցությունը» կստանա 223 մանդատ։ Այս պահին դեմոկրատներն ունեն երաշխավորված 210 մանդատ։
Ինչ վերաբերում է Սենատին, ապա դեմոկրատները այնտեղ դեռ մեծամասնություն են ներկայացնում։ Այս պահին նրանք արդեն 50 ձայն ունեն։ Ջորջիա նահանգում պետք է անցկացվի ընտրությունների երկրորդ փուլը. Սակայն դրա արդյունքը չի ազդի քանակի հարաբերակցության վրա։