«Magticom» ընկերությունը զգուշացնում է օգտատերերին խարդախության մասին:
Ընկերության հաղորդագրության համաձայն՝ կեղծ տեղեկություններ են տարածվում, թե օգտատերը հեռախոս է շահել, և նրան խնդրում են պատասխանել հարցերին՝ մրցանակը ստանալու համար։
«Երբ մտնում եք որոշակի կայքեր, կարող եք հաղորդագրություն ստանալ, որով տեղեկացնում են, որ դուք դարձել եք պատահականության սկզբունքով ընտրված երջանիկ օգտատեր և շահել եք Apple iPhone 14, և ձեզ կառաջարկեն պատասխանել հարցերին՝ մրցանակը ստանալու համար: Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Magticom»-ը զգուշացնում է, որ սա խաբեության փորձ է, շահույթի մասին տեղեկությունը կեղծ է։ Խնդրում ենք զգույշ եղեք և մի կիսվեք ձեր անձնական տվյալներով անծանոթ մարդկանց հետ:
Նշենք, որ «Magticom»-ի խաղարկությունների և մրցույթների մասին տեղեկատվությունը միշտ տարածվում է մեր «Facebook»-ի և կայքի միջոցով: Մի վստահեք երրորդ կողմի աղբյուրներին առանց ստուգման»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։