Այսօր՝ նոյեմբերի 5-ի առավոտյան, մոտ ժամը 10:30-ի սահմաններում «Շոթայի շրջադարձ» կոչվող տարածքում հանդիպակաց բեռնատարերից մեկի բեռնաթափքը շրջվել է։ Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։

Որպեսզի կարողանան կառավարել բեռնատարի բեռնաթափքը, տեղում վերամբարձ կռուկ է աշխատում։ Այդ հատվածում երթևեկությունը կաթվածահար է։

vtar

Բանն այն է, որ այդ ճանապարհահատվածը նեղ է, միանգամից երկու բեռնատար դժվար են կարողանում անցնել։ Այդ շրջադարձի վրա թեթև մարդատար մեքենաները նույնպես սպասում և զիջում են բեռնատարերին։ Ախալքալաքի շրջանի ճանապարհների մեծ մասը նեղ է և այսպիսի դեպքեր հաճախ են լինում։