Եվրահանձնաժողովի հանձնարարականների հիման վրա խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Հակակոռուպցիոն բյուրոյի ստեղծման օրինագծին։ Այսօրվա լիագումար նիստում օրինանախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ, որին կողմ է արտահայտվել 84 պատգամավոր, դեմ՝ 1:
Ընդդիմադիր կուսակցությունները քննադատել են՝ ասելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում ոչինչ չի փոխվելու։
Հակակոռուպցիոն բյուրոն ստեղծվում է, որի հիմնական խնդիրն է լինելու խթանել կոռուպցիայի դեմ պայքարը։ Բյուրոն կհամակարգի նաև համապատասխան մարմինների, կազմակերպությունների և պաշտոնատար անձանց գործունեությունը։
Նախագծով հստակեցվում է, որ հակակոռուպցիոն բյուրոն հաշվետու է լինելու խորհրդարանին և միջգերատեսչական հակակոռուպցիոն խորհրդին։ Մասնավորապես, բյուրոյի ղեկավարը տարեկան հաշվետվություն է ներկայացնում Վրաստանի խորհրդարան, իսկ պարբերական հաշվետվություններ՝ միջգերատեսչական հակակոռուպցիոն խորհրդին։