Վրաստանի պաշտպանության նախարարությունը աշխատում է այն բանի վրա, որ իր բյուջեն կազմի համախառն ներքին արտադրանք (ՀՆԱ) ավելի քան 2%-ը, – հայտարարեց վարչության պետ Լևան Իզորիան:
Շաբաթ օրը, ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ, որը անցկացվում է Թբիլիսիում, նա հիշեցրեց Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնական պահանջը, որպեսզի անդամ-երկրները ունենան պաշտպանական բյուջե ՀՆԱ-ի 2%-ը:
«Մենք բավարարում ենք այս պահանջը, սակայն, ես ուզում եմ ասել, որ մեզ համար այս տոկոսային ցուցանիշը պետք է լինի ավելի մեծ, ելնելով այն հանգամանքից, որ ժառանգությամբ մենք ստացել ենք հին խորհրդային տեխնոլոգիա, որն ավելի շատ վերազինում է պահանջում», – ասաց Լևան Իզորիան:
Ըստ նրա, կարճաժամկետ և երկարաժամկետ մարտահրավերների ֆոնին «աշխատանքներ են տարվում այն բանի վրա, որպեսզի պաշտպանության նախարարության հատկացված բյուջեն գերազանցի ՀՆԱ-ի 2%-ը »:
Խոսելով գործակալությունների ֆինանսավորման մասին, նախարարը նշեց որ ՆԱՏՕ-ի առաջնահերթություններից մեկը սահմանվել է այն, որ ընդհանուր պաշտպանության բյուջեի 20% – ը պետք է ուղղված լինի զինված ուժերը զինելուն: «Այս առումով մենք կոնկրետ քայլեր ենք արել: Եթե նախկինում դրա համար նախատեսված էր հատկացնել բյուջեից ընդամենը 2%, ապա ընթացիկ տարվա բյուջեում արդեն 6% է, այսինքն, երեք անգամ ավելի: Սակայն, մեր ռազմավարական խնդիրն է, և այն սահմանվել է փաստաթղթերով, երեք տարվա ընթացքում մոտենալ ՆԱՏՕ-ի չափանիշներին », – ընդգծեց Լևան Իզորիան:
Ըստ նրա, առաջնայինը լինելու է ստեղծել հակատանկային, ինչպես նաև հակաօդային համակարգ ու ավիացիայի արդիականացում, զինելով հրետանին ժամանակակից, ՆԱՏՕ-ի չափանիշների համապատասխան սարքավորովմներով, և իհարկե, հետախուզական հնարավորությունների ամրապնդումը:
«Այս համատեքստում, ռազմավարական առաջնահերթ ուղղության շրջանակներում հատուկ դեր է տրվում ՆԱՏՕ-Վրաստան փաթեթի իրագործմանը, որն ընդունվել է Ուելսի դաշինքի գագաթնաժողովին ու ապահովում է ակտիվություն 15 ուղղություններով », – հայտարարել է նախարարը:
Վրաստանի պաշտպանության նախարարության բյուջեն 2017 թ-ին կազմում է 748 մլն լարի (մոտ $ 310 մլն), ինչը 11.6% -ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշից:
Նյութը Վրաստան Online-ից