Հոկտեմբերի 29-ին, Ջավախքի ազգային պարկի գրասենյակում «Սաթեմո Ռեինջեր» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում։

Ծրագիրն իրականացվում է «Green Borjomi» և «Necres» բնապահպանական կազմակերպության կողմից՝ «CNF-Caucasus Nature Fund»-ի հետ միասին: Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է «Վրաստանում պահպանվող տարածքների համակարգի ֆինանսական կայունության խթանում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Վրաստանի Պահպանվող տարածքների գործակալության տարածքներում, ավելի ստույգ՝ Ջավախքում և Աջարիայում։

Ախալքալաքում երեկ կայացած հանդիպմանը ներկա էին ինչպես իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ CNF (Բնության կովկասյան հիմնադրամ) տնօրեն Թոբիաս Մուենչմայերը։

Հանդիպմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի համալսարանի ուսանողները։ Ջավախքի ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Թամազ Կարապետյանը ներկայացրեց Ջավախքի ազգային պարկը՝ խոսելով Ջավախքի ազգային պարկի բազմազան բնության, կատարված աշխատանքների և արդյունքների մասին։ Այնուհետև նա պատասխանեց ձկների ձվադրության վրա ՀԷԿ-երի ազդեցության, արոտավայրերի հետ կապված և այլ խնդիրների վերաբերող հարցերին։

Նախագծին մասնակցած երիտասարդ ռեյնջերների կողմից ներկայացված շնորհանդեսներից հետո նրանք խոսեցին իրենց աշխատանքի արդյունքների, ինչպես նաև Աջարիայի, Բորժոմիի և Ջավախքի երեք ազգային պարկերում գորշ արջերի մասին:

Օրվա վերջում մասնակիցներն այցելեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Խանչալի լիճ, որը բազմաթիվ լճերի շարքում ներառված է Ջավախքի ազգային պարկի կազմում։ Այստեղ կամավորներն ու ռենջերները լճի ափերից հավաքեցին աղբ։