Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում «Աբուլ» (Ախալքալաք) և «Դինամո Սուխումի» (Թբիլիսի) թիմերի միջև։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։

Հաջորդ խաղը կանցկացվի նոյեմբերի 2-ին՝ Գորիում։ Ախալքալաքի «Աբուլ»-ը կխաղա Գորիի «Լեգիոնի» թիմի հետ։

Հիշեցնենք, որ ընթանում է Վրաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ մրցաշրջանը, վերջին հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին։ Երեկ երկրորդ խաղաշրջանի 23-րդ փուլն էր։