Միացյալ Թագավորության վարչապետ հայտնել է, որ հրաժարական է տալիս Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոններից։

Նա կմնա վարչապետի պաշտոնում մինչեւ պահպանողականների նոր առաջնորդի ընտրությունը, որը տեղի կունենա մեկ շաբաթվա ընթացքում:

Թրասը, որ իշխանության էր եկել սեպտեմբերի սկզբին, սուր քննադատության էր ենթարկվում տնտեսության ոլորտում ընդունած որոշումների համար: Կառավարությունում արդեն երկրորդ առանցքային նախարարի՝ ՆԳՆ ղեկավար Սուելա Բրավերմանի հրաժարականից հետո կտրուկ աճեց պահպանողական պատգամավորների թիվը, որոնք պաշտոնապես պահանջում էին վարչապետի հրաժարականը:

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարի պաշտոնից հեռացած Քվազի Քվարտենգը հոկտեմբերի 15-ին բրիտանական Times պարբերականին տված հարցազրուցում համոզմունք էր հայտնել, որ նորընտիր վարչապետ Լիզ Թրասը մի քանի շաբաթից կլքի պաշտոնը։