Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաշված վարչապետի նստավայրի առջև հնչեցրած իր ելույթում հայտարարել է հրաժարականի մասին։

Ջոնսոնի խոսքով, սակայն, առաջիկայում ինքը կշարունակի կատարել բրիտանական կառավարության ղեկավարի պարտականությունները մինչև իշխող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի ընտրությունը։ Նա ասել է, որ կուսակցության նոր ղեկավարի ընտրության ժամանակացույցը հրապարակվելու է վաղը։

Իր հրաժարականի ելույթում Բորիս Ջոնսոնը կարճ ուղերձով դիմել է Ուկրաինայի ժողովրդին՝ հայտարարելով, որ չնայած իր պաշտոնանկությանը` Միացյալ Թագավորությունը ռուսական ներխուժմանը հակազդելու գործում շարունակելու է աջակցել ուկրաինացի ժողովրդին։

Վերջին օրերին Մեծ Բրիտանիայում կառավարական ճգնաժամ էր՝ երկու օրվա ընթացքում ավելի քան 50 մարդ լքել էր կաբինետը, այդ թվում՝ առանցքային գերատեսչությունների ղեկավարներ, ինչպիսիք են գանձապետարանը և առողջապահության նախարարությունը: Նրանք անվստահություն էին հայտնել Ջոնսոնի նկատմամբ և անհամաձայնություն հայտնել նրա ղեկավարման մեթոդների հետ։

Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ էր նշանակվել 2019 թվականի հուլիսի 24-ին: