Հասարակություն 20 Հոկտեմբերի, 2022 • Սամսարի ջրատարի վերականգնումը նախատեսվում է ավարտել ժամկետից շուտ

Ախալքալաքի մունիցիպալիտետի Փոքր Սամսար գյուղի կենտրոնական ջրատարը վերականգնվում է։ Նախագծով աշխատանքները պետք է ավարտվեին 2023 թվականին, սակայն հաջորդ տարվա համար նախատեսված միջոցները փոխանցվել են ընթացիկ տարվան և շինարարական կազմակերպությունը խոստանում է աշխատանքներն ավարտել այս տարի։

Փոքր Սամսար գյուղի կենտրոնական ջրատարի վերականգնումը լեռնային, բարդ կլիմայական պայմանների պատճառով նախատեսվում էր իրականցնել երկու փուլով, առաջինը՝ 2022 թվականին, երկրորդը՝ 2023 թվականին։ 2022 թվականի համար հատկացվել է 100 000 լարի, 2023 թվականի համար՝ 96 001 լարի։ Նախագծի ընդհանուր գումարը 196 001 լարի է։

Տվյալ աշխատանքների տենդերը շահել է «Գազմշենի XXI» ՍՊԸ-ն՝ 171 041 գումարով, ընկերության հետ պայմանագիրը կնքվել է 2022 թվականի սեպտեմբերի 21-ին։ Ընկերությունն արդեն ավարտել է 2022 թվականին նախատեսված աշխատանքները, և քանի դեռ եղանակը թույլ է տալիս, ընկերությունը խոստացել է ավարտին հասցնել վերականգնողական աշխատանքները և իրականացնել 2023 թվականին նախատեսված աշխատանքները։ Սակրեբուլոն հաստատել է վերականգնողական աշխատանքների ավարտի համար 71 041 լարիի ծախսերի փոխանցումը 2023 թվականից 2022 թվականի բյուջե։

Արդյոք կհասցնի ընկերությունն ավարտին հասցնել աշխատանքները, թե ոչ, ցույց կտա եղանակն ու ժամանակը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝