Վրաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ մրցաշրջանում այսօր Ախալքալաքի «Աբուլը» մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Կոլխիին»:

Գոլերի հեղինակներ են դարձել Սարգիս Բաբաջանյանը և Ալեքս Ռաժամաշվիլին։

Այսօրվա խաղի արդյունքներով «Աբուլը» մրցաշարային աղուսյակում լավագույն հնգյակում հայտնվեց:

Հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում։ «Աբուլը» կխաղա «Դինամո Սուխումի» թիմի հետ։

Հիշեցնենք, որ Վրաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ մրցաշրջանն է ընթանում, վերջին հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին։