Այսօր, հոկտեմբերի 29-ին Ախալքալաքում կորոնավարակի 8 նոր դեպք է արձանագրվել։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 44 նոր դեպք, որից 21-ը՝ Ախալցիխեում, 8-ը՝ Ախալքալաքում, 3-ը՝ Ադիգենում, 3-ը՝ Ասպինձայում և 4-ը՝ Նինոծմինդաում, Բորժոմիում՝ 3:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 019 անձ։ Ախալցիխեում՝ 552, Բորժոմիում՝ 98, Ադիգենում՝ 45, Ասպինձայում՝ 76, Ախալքալաքում՝ 182 և Նինոծմինդայում՝ 83:
Սամցխե-Ջավախքում կարանտինի մեջ է գտնվում 218 մարդ: Այսօր ապաքինվածների թիվը տարածաշրջանում կազմում է 58, իսկ կորոնավարակից մահացածներինը՝ 8: