Չնայած Վրաստանում որսաշրջանը նոր է բացվել, բայց արդեն կան իրավախախտներ: Սամցխե-Ջավախքում 10 օրվա ընթացքում գրանցվել է որսագողության 15 դեպք:
Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները տաս օրվա ընթացքում բացահայտել են որսորդության կանոնների 132 խախտում, ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Սամցխե-Ջավախեթի՝ 15
Քվեմո-Քարթլի՝ 1
Կախեթի՝ 5
Սամեգրելո՝ 6
Արևելյան Վրաստան՝ 9
Չվող թռչունների որսի սեզոնն սկսվել է Վրաստանում օգոստոսի 24-ին և կավարտվի 2020 թվականի փետրվարի 29-ին: Որսորդների կանոնների պահպանման մոնիտորինգն իրականացվում է շուրջօրյա:
Ամենաշատ խախտումները հայտնաբերվել են Վրաստանի արևմտյան մասում` 96 դեպք: