Քոբուլեթիում ընթացող հանրապետական մրցաշարում Ախալքալաքի Սպորտ դպրոցի ազատ ոճի ըմբիշները նվաճել են 5 մեդալ, որից 3-ը՝ ոսկե, 2-ը՝ բրոնզե։
Հոկտեմբերի 14-ից – 16-ը Քոբուլեթիում անցկացվել է հանրապետական մրցաշար, որին հիմնականում մասնակցել են Աջարիայի և Ախալքալաքի մարզիկները։ Ախալքալաքից մրցաշարին մասնակցել է 10 մարզիկ։ Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցել է 150 մարզիկ։
Ախալքալաքցի հաղթողներն են.
35 կգ քաշային կարգում առաջին տեղ՝ Քոսյան Արմո
38 կգ քաշային կարգում առաջին տեղ՝ Եզոյան Գարիկ
46 կգ քաշային կարգում առաջին տեղ՝ Կարախանյան Կամո
69 կգ քաշային կարգում երրորդ տեղ՝ Մոսոյան Միրան
30 կգ քաշային կարգում երրորդ տեղ՝ Հակոբյան Գեւորգ