Մասնակի մոբիլիզացիայի բոլոր միջոցառումները կավարտվեն երկու շաբաթվա ընթացքում, ասել է Վլադիմիր Պուտինը, Աստանա երկօրյա այցից հետո, լրագրողների հարցերին պատասխանելով։
Նախագահն ասել է, որ նախատեսված 300 հազարից 222 հազարն արդեն ուղարկվել է ստորաբաժանում, իսկ մոբիլիզացվածների թիվն ավելացնելու առաջարկներ ՊՆ-ից չկան։
«Երբ սկսեցին այդ մոբիլիզացիոն միջոցառումներն իրականացնել, նոր պարզվեց, թե դրանք ինչ որակի են։ Այս տեղեկատվական բազան այժմ թարմացվում է, ժամանակակից հիմունքներով, և այն կլինի հնարավորինս հուսալի, ուստի կարծում եմ, որ որակը նույնպես պետք է բարձրացվի։ Թեև պետք է ասեմ, որ այն (մասնակի մոբիլիզացիան. – խմբ.) արդեն ավարտվում է»,- նշում է РИА Новости -ն։
Նրա պարզաբանմամբ, շփման գծի երկարությունը գերազանցում է հազար կիլոմետրը, և այն հնարավոր չէ պաշտպանել միայն պայմանագրային զինծառայողներով, ուստի անհրաժեշտ է եղել մասնակի մոբիլիզացիա հայտարարել։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ մոբիլիզացված քաղաքացիների մահվան մասին արդեն լուրեր են գալիս, թեև իրադարձությունների սկզբից անցել է երեք շաբաթից մի փոքր ավելի, Պուտինը խոստացել է Անվտանգության խորհրդին հանձնարարել ստուգել, թե ինչպես են ընթանում իրենց նախապատրաստական աշխատանքները։
Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին ստորագրել է երկրում մասնակի զորահավաքի մասին հրամանագիր։