Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ-ից Վրաստանի տարածք ներմուծվող տրանսպորտային միջոցների վերաարտահանման/արտահանման սահմանափակումները:

Եվրոպայից ներմուծման սահմանափակումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 26-ից։

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ սահմանափակումները կիրականացվեն ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած պատժամիջոցներին համապատասխան և կազդեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Բելառուսի վրա։

Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանակներում մինչ այժմ սահմանափակվում էր 50 հազար եվրոյից ավելի թանկարժեք մեքենաների արտահանումը Ռուսաստան, պատժամիջոցների 11-րդ փաթեթը վերաբերում է 1,9 լիտրից ավելի շարժիչի ծավալով մեքենաներին, ինչպես նաև էլեկտրական և հիբրիդային մեքենաներին։