Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է միջին աշխատավարձի վիճակագրությունը։ Ըստ Geostat-ի՝ ներկայումս երկրում միջին աշխատավարձը կազմում է 900 լարի։
2021 թվականին Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն ավելի բարձր է եղել, ըստ Geostat-ի` վերջինս կազմել է 1304,5 լարի։
Տեղեկության համաձայն՝ ամենաբարձր միջին աշխատավարձ է գրանցվել հետևյալ ոլորտներում․
⦁ տեղեկատվություն և հաղորդակցություն՝ 1 509 լարի,
⦁ հանքային արդյունաբերություն և հանքերի վերամշակում` 1 386 լարի,
⦁ էլեկտրաէներգիայի, գազի և օդորակման մատակարարում՝ 1 298 լարի,
⦁ շինարարություն՝ 1 276 լարի,
⦁ պետական կառավարում և պաշտպանություն՝ 1 273 լարի։