Ախալքալաքն ընդգրկվել է «Caucasus Cinema 2022» կինոարտադրողների ծրագրում, որի շրջանակներում տարին երկու անգամ Վրաստան են ժամանում տասնյակ սկսնակ և պրոֆեսիոնալ ռեժիսորներ, կինոգործիչներ, դերասաններ, երաժիշտներ, գրողներ, խմբագիրներ, լրագրողներ և պրոդյուսերներ՝ համագործակցելու կինոարտադրության բոլոր ոլորտներում:

kino3

Ծրագրի շրջանակներում տարբեր երկրների մասնակիցները պետք է 5 շաբաթով ճանապարհորդեն կանխավ որոշված Վրաստանի շրջաններ՝ յուրաքանչյուր շրջանում մեկ շաբաթով։ 2022 թվականի աշնանը ծրագրային ցուցակի երկրորդ շրջանը դարձավ Ջավախքը։

kino4

30 երիտասարդ կինոգործիչներ Վրաստանից, Ամերիկայից, Ղազախստանից, Ավստրիայից, Բրազիլիայից, Բրիտանիայից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Գերմանիայից երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 3-ին, ժամանել են Ախալքալաք։ Մեկ շաբաթվա ընթացքում նրանք պետք է նկարահանեն ու մոնտաժեն կարճամետրաժ ֆիլմ, որը կցուցադրվի կիրակի օրը՝ հոկտեմբերի 9-ին, Ախալքալաքի Ապագայի տանը։

kino5

«Ֆիլմի գաղափարն այն է, որ կա մի զույգ, ով երկար ժամանակ միասին է ապրել: Նրանք երիտասարդ տարիքում սիրահարվել էին միմյանց և չգիտեին, թե ինչ են ուզում ապագայից: Այժմ նրանք մեծացել են և նրանց ցանկությունները փոխվել են: Նրանք վիճում են և որոշում են բաժանվել: Մնացածը կտեսնեք կիրակի օրը»,- ասում է ֆիլմի ռեժիսոր և նախագծի մասնակից Մոլլի Ֆիրիկը։

kino6

«Ես Ախալքալաքի մեծ երկրպագու եմ: Այն շատ է տարբերվում Վրաստանի մյուս մասերից»,- շարունակում է նա: Այն փոքր տարբերությունը, որը ես նկատեցի, այն է, որ այստեղ ռեստորաններում հացի փոխարեն լավաշ են մատուցում: Ես կցանկանայի, որ մարդիկ այստեղ ավելի բաց լինեին, չվախենային խոսել տեսախցիկների առջև, քանի որ այն մարդիկ, ում ես այստեղ հանդիպել եմ, ամենաբարի և լավագույն մարդիկ են, որոնց ես հանդիպել եմ Վրաստանում»:

kino7

«Caucasus Cinema»-ն արմատական ընկղման ճանապարհով ֆիլմարտադրության յուրահատուկ մոդել է: Մասնակիցները միասին, ամեն շաբաթ, անընդհատ փոփոխվող թիմերում ստեղծում են օրիգինալ կարճամետրաժ ֆիլմեր, վավերագրական ֆիլմեր և երաժշտական տեսահոլովակներ:

kino9