Հոկտեմբերի 5-ին Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի փոխանորդ, միտրոպոլիտ Շիոյի (Մուջիրի) հետ, – փոխանցում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
Ըստ դեսպանության՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ և վրաց ժողովուրդների բազմադարյա հոգևոր-մշակութային կապերին, պատմական հարուստ ժառանգությանը և անցած համատեղ ճանապարհին։
«Կարևորվեցին Հայաստանի ու Վրաստանի և երկու եկեղեցիների միջև ակտիվ և արդյունավետ համագործակցության պահպանումն ու ընդլայնումը»,- կարդում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: