Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել, որ Մառնեուլի և Բոլնիսի մունիցիպալիտետները պետք է անցնեն խիստ կարանտինային ռեժիմի: Երեկ երեկոյան ճեպազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան համապատասխան հայտարարություն է կատարվել:

«Այսօրվանից Բոլնիսի և Մառնեուլի մունիցիպալիտետներ մուտքն ու ելքը սահմանափակ են, բոլոր օբյեկտները փակ են, հասանելի կլինեն միայն դեղամիջոցները, սննդամթերքը և այլ ծայրահեղ անհրաժեշտության ենթակառուցվածքային օբյեկտները», – ասել է Գախարիան:

Բոլնիսի և Մառնեուլիի մունիցիպալիտետներում կարգը կապահովի Ներքին գործերի նախարարությունը:

«Սա այն հիմնական մարտահրավերն է, որը մենք անվանում էինք ներքին տարածման փուլին անցում: Չնայած բոլոր նախապատրաստություններին, իրավիճակը բավականին բարդ է», – հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Ըստ նրա, Մառնեուլում հաստատված վարակման դեպքը տեղի է ունեցել ծիսական միջոցառման ժամանակ, որին ներկա են գտնվել մի քանի տասնյակ մարդիկ:

«Մեր համաճարակաբանների կանխատեսմամբ, ներքին փոխանցումը տեղի է ունեցել ծիսական միջոցառման ժամանակ, որին ներկա են գտնվել տասնյակ մարդիկ: Ըստ այդմ, պետք է հասկանալ, որ այն փաստը, որ մեր համաճարակաբանները հաստատել են 90 հոգուն, ովքեր կապ են ունեցել վարակակրի հետ, ոչինչ չի նշանակում, և իրավիճակը բարդ է: Սա այն հիմնական մարտահրավերն է, որը մենք անվանում էինք անցում ներքին տարածման փուլին, և որին փորձում էինք հնարավորինս պատրաստ լինել, և որին մենք հնարավորինս պատրաստ ենք: Բայց չնայած պատրաստվածությանը, իրավիճակը բարդ է», – հայտարարել է Գախարիան:

Ինչպես պարզաբանել է վարչապետը, միջոցառմանը՝ մահվան տարելիցին հավաքվել են տասնյակ մարդիկ՝ ինչպես երկու մունիցիպալիտետների բնակիչներ, այնպես էլ հյուրեր այլ երկրից: