Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի նախկին հաշվապահը և նրա հետ առնչություն ունեցող անձը ձերբակալվել են խոշոր չափի դրամական միջոցների հափշտակման մեղադրանքով։
Դատախազության տվյալներով՝ այս գործով հետաքննությունն սկսվել է Պետական աուդիտի ծառայության և համալսարանի ներքին աուդիտի հիման վրա։
Պարզվել է, որ Թբիլիսիի պետական համալսարանի նախկին հաշվապահն օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համալսարանի հաշվեհամարից իր և իր հետ առնչություն ունեցող անձանց բանկային հաշիվներին է փոխանցել և յուրացրել 165 000 լարի։
«Քննությամբ պարզվել է նաև, որ մեղադրյալի հետ հանցավոր կապի մեջ գտնվող անձը մոլորության մեջ է գցել TBC բանկին, իբր նա աշխատում է ԹՊՀ-ում, ինչի արդյունքում ապօրինաբար ստացել է 105 000 լարիի վարկ», — ասվում է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափի գումարի յուրացման, յուրացմանն օժանդակելու և ապօրինի վարկ վերցնելու համար, ինչը ենթադրում է 7-ից 11 տարի ազատազրկում: