Հայտարարվել է ուսուցիչների վերապատրաստման 60 կրեդիտանոց ծրագրի ընդունելությունը։ Ծրագրին մասնակցելու իրավունք ունեն այն ուսուցիչները, ովքեր հաջողությամբ են հանձնել առարկայական քննությունները։

Ուսուցիչները վերապատրասման կարող են դիմել ցանկում ներկայացված յուրաքանչյուր ԲՈՒՀ։ Համալսարանների կայքերում ներկայացված է, թե որտեղ կարող են ուսուցիչները գրանցվել։ Այսինքն՝ կարող են նաև առանց համալսարան գնալու հայտը լրացնել:

Ուսուցիչների վերապատրաստման ծրագրի տևողությունը մեկ տարի է։

Սամցխե-Ջավախքի համալսարանում այս տարի վերապատրաստման համար կարող են դիմել 100 ուսուցիչներ։

«Այս նախագիծն ունի իր ընդունելության նախապայմանը, առաջին հերթին ուսուցիչը պետք է առարկայական քննությունը հանձնած լինի և հաստատված պետք է ունենա իր առարկայի իրավասությունը, ինչպես նաև պետք է անպայման բակալավրն ավարտած լինի։ Յուրաքանչյուր համալսարան ունի ընդունելության կոնկրետ քանակ, մեր համալսարանում հիմա 100 տեղ կա և մենք ունենք տարբեր ուղղվածություն, օրինակ, վրաց լեզու, մաթեմատիկա, անգլերեն և այսպես շարունակ։ Այդ 100 տեղը բաժանել ենք տարբեր ուղղություններով։ Այս 100 տեղից 68-ը մեր համալսարանում հովանավորում է պետությունը», – ասաց Սամցխե-Ջավախեթիի համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն։

Ուսուցիչն ընդունելության դիմում է ներկայացնում, որից հետո համալսարանում նշանակվում է ներքին քննություն, համալսարանն ունի գնահատման փաստաթուղթ, որի հիման վրա էլ գնահատում: Ինչ վերաբերվում է ֆինանսավորում ստացողներին, ապա նրանք նույնպես որոշվում են համալսարանի գնահատած բալերի հիման վրա։

«Քանի որ մենք գործում ենք և Ախալցիխեում, և Ախալքալաքում, այդ իսկ պատճառով համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում էլ ենք բացել խումբ, որպեսզի օգնենք ուսուցիչներին և Ախալցիխե հասնելու անհրաժեշտոիւթյուն չառաջանա»,- ավելացրեց համալսարանի ռեկտորը։

Ուսուցումը կլինի դեմ առ դեմ, այսինքն՝ առցանց ուսուցում չի լինի, ինչը Մակա Բերիձեն շատ դրական է գնահատում։

Դասընթացների հաճախականությունը և ժամները ուսուցիչների հետ կհամաձայնեցվի։

Վերապատրաստման ծրագրի ավարտին ուսուցիչները քննություն չեն հանձնի և 60 կրեդիտ ունենալու դեպքում կսատանան համապատասխան սերտիֆիկատ։

Այսպիսով ստերև ներկայացնում են համալսարանները՝

Վրաստանի պատրիարքարանի Սուրբ Անդրեաս Առաջինի անվան վրացական համալսարան

Վրաստանի պատրիարքարանի Սուրբ Թբել Աբուսերիսձեի անվան կրթական համալսարան

Ակակի Ծերեթելիի պետական ​​համալսարան

Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ​​համալսարան

Բաթումի արվեստի համալսարան

Գորիի պետական ​​համալսարան

Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական ​​կոնսերվատորիա

Իակոբ Գոգեբաշվիլիի անվան Թելավի պետական ​​համալսարան

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարան

Իլիայի պետական ​​համալսարան

Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարան

Սուխումի պետական ​​համալսարան

Զուգդիդիի Շոթա Մեսխիայի անվան պետական ​​համալսարան

Վրաստանի ֆիզիկական դաստիարակության և սպորտի պետական ​​համալսարան

Եվրոպայի համալսարան

Վրաստանի համալսարան

Սև ծովի միջազգային համալսարան

Արևելյան Եվրոպայի համալսարան

Բրիտանական ուսումնական համալսարան Վրաստանում

Թբիլիսիի ազատ ակադեմիա