Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզներն այսօրվանից փակվել են, նրանք անցել են հեռավար ուսուցման: Սաներին սննդամթերքի բաժանումը, հավանաբար, կրկին կիրականացվի նոյեմբերի վերջին:
Ախալքալաքի մունիցիպալիտետում COVID-19- ի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով բոլոր մանկապարտեզները, քաղաքաապետի և Մանկապարտեզների միավորման տնօրենի որոշմամբ, անցել են հեռավար ուսուցման: Այս որոշումը կայացվել է այն պատճառով, որ թիվ 2 մանկապարտեզը չէր գործում, քանի որ այնտեղ գրանցվել էր կորոնավարակով վարակված անձ, իսկ մնացած նախադպրոցական հաստատություններ շատ քիչ երեխաներ են հաճախում: Մանկապարտեզի որոշ ուսուցիչներ թեստ են հանձնե, սակայն դեռևս պատասխան չեն ստացել:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, նոյեմբերի վերջին լրանում է երեք ամիսը, որի կտրվածքով մանկապարտեզի երեխաներին սնունդ էր բաժանվել, և եթե այդ ընթացքում նրանք չաշխատեն սովորական ռեժիմով, ապա կիարականացվի սննդի փաթեթի նոր բաժանումը:
Հիշեցնենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում կա 12 մանկապարտեզ, որից 3-ը քաղաքում են, մնացածը՝ գյուղերում: Տարեսկզբից մանկապարտեզի սաներին 2 անգամ բաժանվել են հիգիենայի պարագաներ և սննդամթերքի փաթեթ: