Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական աջակցության բաժնի շահառուներին դրամական աջակցության տրամադրման հարցում որոշակի փոփոխություններ են կատարվել։ Այս տարի տեղական բյուջեով Ախալքալաքի բնակչությանը սոցիալական աջակցության համար հատկացվել է 1 մլն 400 լարի։
Առողջապահության և սոցիալական աջակցության բաժնի հետևյալ կետերում տեղի են ունեցել փոփոխություններ.
1. Սոցիալական միավորներ չունեցող քաղաքացիները կարող են օգնության խնդրանքով դիմել քաղաքապետարան, եթե վիրահատության և բուժման ծախսերը գերազանցում են 800 լարին։
Եթե շահառուի ծախսերը կազմում են 800 լարիից մինչև 1000 լարի, մունիցիպալիտետը վճարում է ծախսերի 30%-ը։
1000 լարիից ավելի ծախսելու դեպքում վճարվում է 30%-ը, եթե ծախսը գերազանցում է 10000 լարին, վճարվում է առավելագույնը 2000 լարի։
2. Սահմանափակ կարողություններ ունեցող երեխաներին վճարվող գումարը, որը կազմում է 1500 լարի, արդեն բաժանվել է երկու մասի՝ բուժման համար՝ 1000 լարի, թերապիայի համար՝ 500 լարի։
3. Մունիցիպալիտետը չեղարկվել է քաղբռնադատվածների օգնությունը, որոնց միանվագ վճարվում էր 100 լարի, դադարեցվել է նաև վետերաններին օգնությունը, քանի որ Ախալքալաքի բոլոր վետերանները մահացել են։
4. Փոփոխություններ են կատարվել ուսման վարձերի կատեգորիաներում, վարձավճարի 50%-ը վճարվում է միայն այն շահառուներին, ովքեր սովորում են հավատարմագրված համալսարանում կամ քոլեջում։
Բազմազավակ, անապահով ընտանիքների ուսանողները, եթե ընտանիքում կա 3 և ավելի ուսանող, ուսանող միայնակ մայրերը, միակողմանի ծնողազուրկները և երկկողմանի ծնողազուրկները կարող են օգտվել այս օգնությունից:
Ով և ինչպիսի սոցիալական օգնություն կարող է ստանալ Ախալքալաքում